
Որդիս երբ արձակուրդ էր գալիս, շտապում էր արագ վերադառնալ Արցախ, ասես ուշանում էր ինչ-որ բանից․ Ադամ Սահակյանի մայր
Ապրիլյան պատերազմում զոհված Ադամ Սահակյանի մայրը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցը սկսեց շնորհակալությանբ․ «Առիթ չի եղել ասել, բայց հիմա բարձրաձայնեմ՝ շնորհակալ եմ մեր ժողովրդին՝ Ադամին և Ապրիլյանի պատերազմի մյուս զոհերին աննախադեպ սիրով սիրելու համար։ Մեր ժողովուրդն առանց պերճախոսության ու կեղծ պաթոսի սիրում է Ադամին»։
Գայանե Անտոնյանն ասում է, որ չկա ավելի վեհ սխրանք, քան այն, որ մարդը գիտակցաբար կյանքը կարող է տալ հանուն հայրենիքի։ «Ես ունեմ թոռնիկ Ադամ անունով, տասը տարում բազմաթիվ այլ Ադամներ են ծնվել, ու համարում եմ՝ նրանք ևս նաև իմ թոռնիկներն են»,- նշում է հերոսի մայրը։


