02 Ապր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ Թրամփի ելույթից հետո նավթի գները բարձրացել են

Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ Թրամփի ելույթից հետո նավթի գները բարձրացել են

Չորեքշաբթի Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռուստատեսային ելույթից հետո նավթի գները բարձրացել են, իսկ բաժնետոմսերն՝ անկում ապրել․ գրում է BBC-ն։

Մինչև ԱՄՆ նախագահի ելույթը Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի համար կազմում էր մոտ 100 դոլար։ Ելույթից հետո գինը բարձրացել է 6.5 %-ով՝ հասնելով 107.70 դոլարի, մինչդեռ West Texas Intermediate նավթի գինը բարձրացել է 5.5 %-ով՝ հասնելով մոտ 105.70 դոլարի։

Սպիտակ տանը ելույթի ժամանակ Թրամփը կոչ է արել Մերձավոր Արևելքից նավթ ձեռք բերող երկրներին առաջնորդություն ստանձնել Հորմուզի նեղուցը բաց պահելու հարցում՝ պնդելով, որ ԱՄՆ-ն տարածաշրջանից էներգիայի կարիք չունի։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026