03 Ապր
2026
18° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
20-ամյա երիտասարդը դիմել է փախուստի, սակայն ընկել է ջուրը և օգնություն խնդրել ոստիկաններից

20-ամյա երիտասարդը դիմել է փախուստի, սակայն ընկել է ջուրը և օգնություն խնդրել ոստիկաններից

Կասկածելի վարքագիծ, փախուստի փորձ և փրկված կյանք․ Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ապրիլի 1-ին Հրազդանի կիրճում շրջիկ ծառայություն իրականացնելիս բացահայտել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։

Ծառայողները նկատել են մի երիտասարդի, որը դրսևորել է կասկածելի վարքագիծ։

Երիտասարդը դիմել է փախուստի, սակայն վազելիս ընկել է ջուրը։ Դուրս գալու անհաջող փորձից հետո նա օգնություն է խնդրել Գվարդիայի ծառայողներից, և ծառայողները նրան դուրս են բերել ջրից։

Պարզվել է, որ 20-ամյա երիտասարդը թմրանյութերով փաթեթներ է տեղադրել կիրճում։

Փաթեթները հայտնաբերվել են, երիտասարդը ձերբակալվել է։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026