03 Ապր
2026
18° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մի քանի անգամ փորձել ենք դատի տալ մարդկանց, որոնք արցախցիներին թիրախ են դարձնում, բոլոր փորձերը մերժվել են․ Նարե Սիմոնյան

Մի քանի անգամ փորձել ենք դատի տալ մարդկանց, որոնք արցախցիներին թիրախ են դարձնում, բոլոր փորձերը մերժվել են․ Նարե Սիմոնյան

Մի քանի անգամ փորձել ենք դատի տալ մարդկանց, որոնք արցախցիներին թիրախ են դարձնում, վիրավորում ու նրանց դեմ կեղծ խոսույթ են ստեղծում, իբր արցախցիներն ատում են Հայաստանը, ջուր չեն տալիս զինվորին և այլն։ Բոլոր փորձերը ձախողվել են, մեր դիմումները չեն ընդունվել, վարույթներ չեն նախաձեռնվել․ այսօր հրավիրված պանելային քննարկման ժամանակ ասաց Արցախի հանրային խորհրդի անդամ Նարե Սիմոնյանը։

«Մինչդեռ արցախցիները միանգամից ձերբակալվում են, երբ իրենց քաղաքական կարծիքն են հայտնում»,- ասաց նա։

Նշենք, որ Արցախի ներկայացուցչության շենքում խորհուրդը պանելային քննարկում է կազմակերպել արցախցիների դեմ ատելության խոսքի տարածման, նրանց թիրախ դարձնելու թեմայով։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026