03 Ապր
2026
18° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դպրոցական Դավիթը վերակենդանացման բաժանմունքում է․ փաստաբանը ABC Media-ին մանրամասներ է հայտնել

Դպրոցական Դավիթը վերակենդանացման բաժանմունքում է․ փաստաբանը ABC Media-ին մանրամասներ է հայտնել

18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը, որ երկու ամսով կալանավորվել է, վերակենդանացման բաժնմունքում է․ ABC Media-ի հետ զրույցում ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

«Դավիթը մի շարք հետազոտություններ պետք է անցնի։ Վատ է զգում իրեն, չգիտենք՝ որքան ժամանակ կպահեն վերակենդանացման բաժանմունքում»,- ասել է Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնենք՝ Դավիթ Մինասյանը մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակիցներից մեկն է։ Դպրոցական Դավիթին մեղադրում են «Խուլիգանություն» և «Պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու» համար։ Փաստաբանների խոսքով՝ հանցակազմը ի սպառ բացակայում է։ Քաղաքական որոշում է կայացրել դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026