03 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ է Սարդարապատի տնօրենն ազատվել պաշտոնից․ պարզաբանել է նաև մարզպետը

Ինչո՞ւ է Սարդարապատի տնօրենն ազատվել պաշտոնից․ պարզաբանել է նաև մարզպետը

Ապրիլի 3-ին «Հրապարակ» օրաթերթը տպագրել է «Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից» վերտառությամբ հոդվածը, որը արտատպվել է մի շարք հայաստանյան լրատվամիջոցներում: Ցանկանում ենք տեղեկացնել, որ նյութում առկա տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և առերևույթ պարունակում է իրական խնդրից շեղելու միտում․ տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից։

««Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն ազատվել է աշխատանքից, քանի որ խախտել է աշխատանքային որոշ պարտականություններ, որոնք վերջերս արձանագրել է ՀՀ կրթության տեսչական մարմինը։

Կարինե Սմբատյանի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով ՀՀ Արմավիրի մարզպետի որոշմամբ նա ազատվել է «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից և լուծվել է նրա հետ 2021 թվականի հուլիսի 7-ին կնքված աշխատանքային պայմանագիրը։

ՀՀ Արմավիրի մարզպետի 2026 թվականի մարտի 30-ի հրապարակված է մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքէջում»,- ասված է հաղորդագրությունում։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026