03 Ապր
2026
15° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի հարվածներից տուժել են արաբական երկրների՝ տասնյակից ավելի բնակիչներ

Իրանի հարվածներից տուժել են արաբական երկրների՝ տասնյակից ավելի բնակիչներ

Իրանական հարվածների հետևանքով Արաբական Միացյալ Էմիրություններում հրթիռների խոցման արդյունքում առաջացած բեկորներից վիրավորվել է 11 անձ․ գրում է Abu Dhabi Media-ն։

Ըստ X-ում հրապարակված տվյալների՝ տուժածները Նեպալի և Հնդկաստանի քաղաքացիներ են․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ընդհանուր առմամբ, ԱՄԷ զինված ուժերը հայտնել են 22 հրթիռ, նաև 47 անօդաչու սարք խոցելու մասին։

Հորդանանի բանակը խոցել է 2 հրթիռ, ինչի հետևանքով տուժել է 2 մարդ․ նրանց վիճակը կայուն է։ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ իրենց տարածք ուղղված անօդաչու սարքեր խոցելու մասին հայտնել են նաև արաբական այլ երկրներ՝ Սաուդյան Արաբիան, Քուվեյթը և Բահրեյնը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026