03 Ապր
2026
15° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սևանի թերակղզու սննդի օբյեկտներից մեկում եղել են կեղտի կուտակումներ․ գործունեությունը կասեցվել է (լուսանկարներ)

Սևանի թերակղզու սննդի օբյեկտներից մեկում եղել են կեղտի կուտակումներ․ գործունեությունը կասեցվել է (լուսանկարներ)

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Հրանտ և Էդվարդ» ՍՊ ընկերությանը պատկանող «Աշոտ Երկաթ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, ք․ Սևան, Թերակղզու տարածք)․ հայտնում են ՍԱՏՄ-ից:

«Արձանագրվել է, որ այս օբյեկտի խոհանոցի պատերը և առաստաղը նորոգ վիճակում չեն, եղել են կեղտի կուտակումներ, պատրաստվող կերակուրի մեջ մասնիկների թափվելու վտանգ։

«Աշոտ Երկաթի» տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահանջներին:

Խախտումների վերացման համար հաստատվել է ժամկետ»,- ասված է հաղորդագրությունում:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026