
Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին
Թուրքական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ հայտնում են Կրեմլից։
Հաղոդրագրության համաձայն՝ առաջնորդները մտքեր են փոխանակել Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմական և քաղաքական դիմակայության շարունակական սրման վերաբերյալ․ նշվել է, որ ինտենսիվ ռազմական գործողությունները հանգեցնում են լուրջ բացասական հետևանքների ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ մակարդակով, այդ թվում՝ էներգետիկայի, առևտրի և լոգիստիկայի ոլորտներում։
Առաջնորդները արձանագրել են, որ ունեն նույն դիրքորոշումը «անհապաղ հրադադարի և տարածաշրջանի բոլոր պետությունների օրինական շահերը հաշվի առնող փոխզիջումային խաղաղության համաձայնագրերի մշակման անհրաժեշտության» վերաբերյալ
Զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուկրաինական հակամարտության շուրջ բանակցային գործընթացը խթանելու շարունակական պատրաստակամության համար։


