
ՆԳՆ-ն 5 ծառայողի ծառայությունը դադարեցրել է
ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստն է տեղի է ունեցել այսօր՝ ապրիլի 3-ին․ տեղեկացնում է ՆԳՆ լրատվական ծառայությունը։
«Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության ութ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո, որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», իսկ երեք ծառայողի նկատմամբ ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը»,- ասված է հաղորդագրությունում:

