
Ջեյ Դի Վենսը նշանակվել է ԱՄՆ-ում խարդախության դեմ պայքարի «արքա»․ Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսուհետ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կլինի երկրում խարդախության դեմ պայքարի «արքա»՝ նշելով, որ ֆինանսական խարդախությունների բացահայտումը կհանգեցնի ԱՄՆ բյուջեի հավասարակշռմանը։
«ԱՄՆ-ում «խարդախության» դեմ պայքարի պատասխանատուն փոխնախագահ Ջեյ Դի Վենսն է․ սա ծավալուն աշխատանք է, որը նա կկատարի Թրամփի վարչակազմի բազմաթիվ հիանալի մարդկանց հետ համատեղ, և կխաղա կարևոր դեր մեր երկրի պայծառ ապագայի կերտման գործում», – գրել է նա Truth Social սոցցանցի իր էջում։
Թրամփն ընդգծել է, որ Վենսն առաջին հերթին կկենտրոնանա այն նահանգների վրա, որտեղ իշխանության են դեմոկրատները։ Նրա խոսքով՝ Լոս Անջելեսում արդեն իսկ տեղի են ունեցել առաջին ռեյդերը։

