03 Ապր
2026
13° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արթիկում նորածին է մահացել․ հարազատները մեղադրում են բժշկին․ shamshyan. com

Արթիկում նորածին է մահացել․ հարազատները մեղադրում են բժշկին․ shamshyan. com

Այսօր՝ ապրիլի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 18։00-ի սահմաններում Արթիկ քաղաքի ծննդատանը մահացել է Շիրակի մարզի բնակիչ Արմինե Մարգարյանի նորածին որդին։

Մարգարյանի ամուսինը պատմել է, որ հղիության ամբողջ ընթացքում որևէ խնդիր չի եղել։ Նրա խոսքով՝ բոլոր հետազոտություններն ու անալիզները եղել են նորմայի սահմաններում, և անգամ կեսարյան հատման անհրաժեշտության մասին խոսք չի եղել։

«Սա մեր երրորդ երեխան էր։ Նախորդ երկուսն էլ ծնվել են բնական ճանապարհով։ Այսօր՝ ժամը 12։30-ի սահմաններում, կնոջս բերել ենք Արթիկի ծննդատուն։ Մինչև ժամը 18։00-ն մեզ վստահեցնում էին, որ ամեն ինչ նորմալ է, երեխայի սրտի զարկերը լսվում են։ Սակայն վերջում ծնունդն ընդունող գինեկոլոգ Կարինե Չոփիկյանը տեղեկացրեց, որ նորածինը մահացել է՝ առաջացած բարդությունների պատճառով»,- նշել է նա։

Հոր խոսքերով՝ իրավիճակը բազմաթիվ հարցեր է առաջացնում։

«Մտա հերթապահ բժշկի մոտ․ նա ասաց, որ իրեն որևէ կերպ չեն տեղեկացրել բարդությունների մասին։ Եթե նման խնդիրներ կային, ինչո՞ւ ժամանակին կեսարյան հատում չկատարեցին։ Մեզ նաև ասել են, որ անգամ երեխայի գլուխը դուրս գալու պահին նա ողջ է եղել։ Այդ դեպքում՝ ինչպե՞ս եղավ, որ նա մահացավ…»։

Ծնողները արդեն դիմել են ոստիկանություն և պահանջում են, որ դեպքը մանրակրկիտ քննվի։ Նրանք պնդում են, որ իրենց երեխայի մահը հնարավոր էր կանխել ու մեղադրում են բժշկին անփութության համար»,- գրում  կայքը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026