03 Ապր
2026
13° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ինտերի» հայ կիսապաշտպան Մխիթարյանը կընդգրկվի թիմի հայտացուցակում

«Ինտերի» հայ կիսապաշտպան Մխիթարյանը կընդգրկվի թիմի հայտացուցակում

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի թիմի հայտացուցակում «Ռոմայի» դեմ Իտալիայի Ա սերիայի առաջիկա խաղում. գրում է armsport-ը։

«Corriere dello Sport-ը, hղում անելով FCInter1908-ին, նշում է, որ 37-ամյա ֆուտբոլիստը սպասվածից արագ է ապաքինվում ազդրի վնասվածքից։ Նախորդ ամիս «Ատալանտայի» հետ խաղում (1:1) ստացած վնասվածքի պատճառով թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն չէր կարողացել օգտվել փորձառու կիսապաշտպանի ծառայություններից «Ֆիորենտինայի» դեմ նախորդ տուրի արտագնա խաղում։

Ֆլորենցիայում «ներաձուրիները» չկարողացան հաղթել վտանգավոր գոտում հայտնված «Ֆիորենտինային», ինչը հնարավորություն տվեց «Միլանին» կրկին միանալ չեմպիոնական մրցավազքին։

Այս պահին «Ինտերը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում ընթացող «Միլանին»։ Սակայն առաջնության ավարտին մնացել է 8 տուր, և Կիվուի սաներն այլևս սխալվելու իրավունք չունեն. թիմն արդեն երեք խաղ անընդմեջ չի հաղթել Ա սերիայում, ինչը վերջին անգամ գրանցվել էր 2023 թվականին։

Միևնույն ժամանակ, միլանյան ակումբի ճամբարից լավ լուրեր կան նաև հարձակման գծի վերաբերյալ. թիմի առաջատար Լաուտարո Մարտինեսը վերսկսել է լիարժեք մարզումները։ Փետրվարի կեսերից նրա բացակայության պայմաններում «Ինտերը» 4 խաղում ընդամենը մեկ հաղթանակ էր տարել»,- նշում է լրատվամիջոցը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026