Արմավիրի մարզում 22-ամյա տղան փախցրել է ոչխարներ բարձած «Ֆորդը», վաճառել կենդանիներին, այնուհետև մեքենան տեղափոխել «չեզոք գոտի»
ՆԳՆ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով ապրիլի 2-ին ստացած օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ մարտի լույս 25-ի գիշերը Արշալույս գյուղի 22-ամյա բնակիչը, օգտվելով գյուղի տներից մեկի մոտ կայանված «Ֆորդի» դռները բաց և բանալին վրան լինելու հանգամանքից, փախցրել է ոչխարներ բարձած մեքենան․ հայտնում է ՆԳ նախարարության լրատվական ծառայությունը։
«22-ամյա երիտասարդը 62-ամյա համագյուղացուն պատկանող ոչխարները վաճառելուց հետո մեքենան թողել էր Ծիածան գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղմթերքի շուկայի մոտակայքում։
22-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Քննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։

