Եթե չգտնվի ամերիկյան կործանիչի օդաչուն, դա նկատելի հարված կարող է հասցնել ԱՄՆ-ին․ իրանագետ
Իրանի խորհրդարանի նախագահ, ԻՀՊԿ պաշտոնաթող սպա Ղալիբաֆը «X» սոցիալական ցանցում ծաղր պարունակող անգլերեն գրառում է արել․ գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Դրանում, մասնավորապես, նշվում է, որ «Իրանին 37 անգամ հաղթելուց» հետո, այս առանց որևէ ռազմավարության, պատերազմում ԱՄՆ-ը «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «հեյ, որևէ մեկը կարող է գտնել մեր օդաչուներին, խնդրում ենք» մակարդակի։
Ակնհայտ է, որ ինքնաթիռի խոցման և օդաչուի չգտնվելու պարագայում իմիջային նկատելի հարված կարող է հասցվել ԱՄՆ-ին, ինչի քարոզչական նախապատրաստությունն արդեն իսկ սկսվել է Իրանում»,- նշել է նա։

