04 Ապր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գատուզոն լքեց Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը․ պաշտոնական

Գատուզոն լքեց Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը․ պաշտոնական

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հրաժարականի մասին․ գրում է ArmSport-ը։

«Այդ կտրուկ որոշման համար հիմք է հանդիսացել աշխարհի առաջնության որակավորման փուլի անցումային խաղերի (փլեյ-օֆֆ) եզրափակիչում Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականից կրած պարտությունը, ինչի հետևանքով Իտալիայի ընտրանին երրորդ անգամ անընդմեջ զրկվեց Մունդիալին մասնակցելու ուղեգրից։

Գատուզոն ազգային թիմի ղեկը ստանձնել էր 2025 թվականի ամռանը։ Նրա գլխավորությամբ իտալացիներն անցկացրել են ընդամենը ութ հանդիպում՝ տոնելով վեց հաղթանակ և կրելով երկու պարտություն։

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը վերջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 2014 թվականին, իսկ մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ դուրս չի եկել արդեն ուղիղ 20 տարի»,- նշում է կայքը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026