
Փաստաբանը պատմել է կալանավորված դպրոցականի առողջական վիճակի մասին
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ պարբերաբար տեսակցում են վերջերս կալանվորված Դավիթ Մինասյանին։
Նրա խոսքով՝ այսօր, երեկվա համեմատ, դպրոցականի ինքնազգացողությունն ավելի վատ էր․ ուներ գլխացավ, գլխապտույտ և զարկերակային բարձր ճնշում։
Հիշեցնենք՝ դատարանը որոշել էր կալանավորել 18-ամյա Դավիթ Մինասյանին այն բանից հետո, երբ նա, ըստ իրավապահների, փորձել էր հարվածել եկեղեցի այցելած Նիկոլ Փաշինյանին։ ՔԿՀ տեղափոխվելուց հետո, սակայն, նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ և այժմ նա հիվանդանոցում է։


