
Թեհրանում վստահ են՝ պատերազմը պետք է դադարեցվի իրենց պայմաններով․ իրանագետ
ԱՄՆ-ի նախագահը «Truth» սոցիալական ցանցում կրկին սպառնացել է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին․ գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Գրառման մեջ հայհոյաբանությունների գործածությունը լավ ազդանշան չէ, քանի որ Իրանում ավանդական ընկալումները ենթադրում են, որ հայհոյանքների դիմելը զայրույթի նշան է, ուստի պարզ է, որ ԱՄՆ-ի նախագահը պատերազմում բախվել է փակուղային իրավիճակի։
Իրանում սա համարում են ցուցիչ, որ իրենց գործողությունները արդյունավետ են, ուստի պատերազմը պետք է դադարեցվի հենց իրանական պայմանների հիման վրա»,- նշել է նա։


