27 Հլս
2024
18.7° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Կովերի պարտեզի» վրա հարձակման ժամանակ ձերբակալված երկու հայ երիտասարդները ազատ են արձակվել

«Կովերի պարտեզի» վրա հարձակման ժամանակ ձերբակալված երկու հայ երիտասարդները ազատ են արձակվել

Երուսաղեմի «Կովերի պարտեզի» տարածքի վրա երեկվա հարձակումից հետո ձերբակալված երկու հայ երիտասարդները ազատ են արձակվել։ ABC Media-ին տված հարցազրույցում ասել է Հայ դատի  Երուսաղեմի հանձնաժողովի անդամ Հակոբ Սևանը։

Երեկ մի խումբ վարձկաններ ժամը 12:40-ին, սև հագուստով ու դիմակներով, զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ տեսակի միջոցներով հարձակում էին գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա՝ նրանց վնասելու, տարածքից դուրս հանելու և ահաբեկելու նպատակով:

Հարձակման ժամանակ նրանք քարեր էին շպրտել հայերի ուղղությամբ: Հայ երիտասարդներն ու անակնկալի եկած հոգևորականները մարտի էին բռնվել՝ համարժեք պատասխանելով ու պահելով տարածքը՝ մինչև 200 մետր հեռավորության վրա գտնվող հին քաղաքի ոստիկանների օգնության հասնելը:

Այդ հարձակման ժամանակ ծանր վիրավորում են ստացել քահանաներ, ինքնապաշտպանական մարտերին մասնակցածները։ 

Հակոբ Սևանի խոսքով՝ այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, բայց ամեն պահի հարձակման, նոր ահաբեկման վտանգ կա։