ABCMEDIA
Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենի նոր պաշտոնակատարը Սուրեն Շահվերդյանն է

Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենի նոր պաշտոնակատարը Սուրեն Շահվերդյանն է

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի։ Տեղեկությունը հայտնում է թատրոնի մամուլի ծառայությունը։

Թատրոնի տնօրենի նոր պաշտոնակատարն է ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը: Նշվում է, որ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվին նրան ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Նշանակումը կատարվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, տնօրենի թափուր պաշտոնի համար կհայտարարվի մրցույթ:

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը 2019 թվականից զբաղեցնում էր «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը: Օրերս նա հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Մարիաննա Մխիթարյանը կշարունակի աշխատել թատրոնում որպես տնօրենի խորհրդական: