25 Դեկ
2024
4.5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիացի վերջին զինվորականները լքեցին Նիգերը

Ֆրանսիացի վերջին զինվորականները լքեցին Նիգերը

Նիգերում մնացած ֆրանսիացի վերջին զինվորականները լքել են երկիրը: Հաղորդում է Ֆրանս Պրեսը:

Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ նշելու ֆրանսիացի զինվորականների դուրսբերումը երկրից:

Ակցիային մասնակցել են Բուրկինա Ֆասոյի և Մալիի վարչապետները: Նիգերի հետ այդ երկրները մտնում են Սահելի պետությունների նորաստեղծ դաշինքի մեջ:

Հիշեցնենք, որ Նիգերի ապստամբները հայտարարել էին Ֆրանսիայի հետ անվտանգության ոլորտում բոլոր համաձայնագրերի չեղյալ հայտարարելու մասին: Ավելի ուշ, դատարանի որոշմամբ, արտաքսվել էին դեսպանը և մի քանի դիվանագետներ: