ABCMEDIA
Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի կազմավորման 82-ամյակն է․ Ավիացիայի մասնակցությամբ շքերթ է անցկացվել

Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի կազմավորման 82-ամյակն է․ Ավիացիայի մասնակցությամբ շքերթ է անցկացվել

Գյումրիում գտնվող ռուսական ռազմակայանը տոնում է կազմավորման 82- ամյակը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ռուսական տան մամուլի ծառայությունը:

Տարեդարձը նշել են շքերթով, համերգով և շոու ծրագրով, որի ժամանակ հատուկջոկատայինները ցուցադրել են իրենց հմտությունները:

Շքերթին մասնակցել է նաև ավիացիան։ Կործանիչների և ուղղաթիռների օդաչուները բարձրագույն օդանավավարության հնարքներ են ցուցադրել:

Տեղի է ունեցել նաև բազայի հովանավոր Ալեքսանդր Նևսկու կիսանդրու բացումը։