21 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը

Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 21-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

«Ողջունելով բարեկամական խմբի անդամներին Հայաստանում` ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է նման փոխադարձ այցերի կազմակերպումը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական համագործակցությանը և երկկողմ կապերին վերաբերող թեմաները, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:

Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Հանրապետության Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, պահվող անձանց և անհետ կորած համարվողների խնդրին»,- ասված է հաղորդագրությունում:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026