05 Դեկ
2024
-3.7° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լոռու մարզպետն ու քաղաքաշինության կոմիտեի նախագահը ազատվել են պաշտոններից

Լոռու մարզպետն ու քաղաքաշինության կոմիտեի նախագահը ազատվել են պաշտոններից

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ազատվել են պաշտոններից։ Նրանց ազատման հարցը ընդգրկված էր Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։

Արամ Խաչատրյանը պաշտոնին նշանակվել է 2020 թվականի դեկտեմբերի 17-ին։ 2018 թվականի հեղափոխությունից հետո զբաղեցրել է Լոռու փոխմարզպետի պաշտոնը, այնուհետև՝ ԱԺ ընտրություններից հետո, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել պատգամավոր, ապա, մարզպետ դառնալու պատճառով, վայր դրել մանդատը։

Արմեն Ղուլարյանը ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ է դարձել 2021 թվականի հունվարի 27-ին։ Մինչ այդ զբաղեցրել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։ Անկուսակցական է։