29 Ապր
2026
18° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առաջարկում եմ՝ ուշադրությամբ հետևելուց զատ, մեկ անգամ այցելել և անձամբ ծանոթանալ նրանց առողջական վիճակին․ Թանդիլյանը՝ Անահիտ Ավանեսյանին

Առաջարկում եմ՝ ուշադրությամբ հետևելուց զատ, մեկ անգամ այցելել և անձամբ ծանոթանալ նրանց առողջական վիճակին․ Թանդիլյանը՝ Անահիտ Ավանեսյանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ համակարգմամբ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցերի շուրջ աշխատանքներ ընթանում են, և որ «որևէ վայրկյան չեն հապաղում, չեն դանդաղում, հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում»․ գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

«Տիկի՛ն Ավանեսյան, եթե իսկապես ուշադիր հետևում եք իրավիճակին և տեղյակ եք խնդիրների մասին, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ կոնկրետ գործողություններ են իրականացվում՝ բացի «ուշադիր հետևելուց»։ Մարդիկ ունեն առողջական խնդիրներ և հաճախ շարունակում են մնալ անտեսված վիճակում։

Բաքվում պահվող բոլոր հայերին վերադարձնել չեք կարողանում, փաստ է։ Բայց այցելել գոնե կարո՞ղ եք։

Առաջարկում եմ՝ ուշադրությամբ հետևելուց զատ, մեկ անգամ այցելել և անձամբ ծանոթանալ նրանց առողջական վիճակին։ Գուցե այդ ժամանակ հաջողվի որևէ գործուն քայլ իրականացնել այդ ուղղությամբ։

Ադրբեջանի փոխվարչապետը կարող է գալ Հայաստան, իսկ Դուք Բաքու գնալ չե՞ք կարող։ Չէ՞ որ փոխադարձության սկզբունքով են Ադրբեջանի հետ մեր հարաբեությունները կառուցվում՝ ըստ ձեր իշխանության հայտարարությունների։

Պատրաստ եմ Ձեզ ուղեկցել այդ այցի ընթացքում։

Կսպասեմ արձագանքի»,- գրել է նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026