08 Մայ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն չպետք է ճանաչի ՀՀ-ում ընտրությունների արդյունքները Փաշինյանի հաղթանակի դեպքում․ Զատուլին

ՌԴ-ն չպետք է ճանաչի ՀՀ-ում ընտրությունների արդյունքները Փաշինյանի հաղթանակի դեպքում․ Զատուլին

 Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները։ Փաշինյանն արդեն բավականաչափ բան է արել՝ կասկածի տակ դնելու այս ընտրությունների ազնվությունը, արդարությունը, օբյեկտիվությունը և օրինականությունը․ НСН-ին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

«Նա Ռուսաստանի բացարձակ թշնամին է, որն իշխանության գալուց հետո ստիպված էր քողարկել իր մտադրություններն ու նպատակները։ Մենք հույսեր էինք փայփայում, թե ժամանակի ընթացքում նրա միտքը կփոխվի, որ նա ոչ մի տեղ չի գնա։ Բայց նա օգտագործեց մեզ։ Նա մինչև վարչապետ դառնալը բացարձակապես չէր թաքցնում իր տեսակետները։ Նա գրել է այն մասին, որ պետք է ազատվել ամբողջ անցյալից, Ռուսաստանից, պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, պետք է դուրս գալ Եվրասիական միությունից, պետք է հանել Գյումրու ռազմաբազան։ Մաքուր խելագարություն, որ մենք կարծում էինք, որ նա հանկարծ մեր կողմը կանցնի կամ կհրաժարվի իր համոզմունքներից իշխանության գալուց հետո։ Նա այդ հարցում լիովին հետևողական մարդ է։ Նա, անկասկած, խորամանկ է»,- նշել է Զատուլինը։

Խորհրդարանականն ընդգծել է, որ եթե Փաշինյանը վերընտրվի, իրավիճակը միայն կվատթարանա։

«Իհարկե, եթե Փաշինյանը վերընտրվի, միտումը կլինի հենց վերջնական խզումը Հայաստանի՝ որպես պետության, և միությունների շրջանակում նրա պարտավորությունների միջև։ Նա կընդունի բացահայտ հակառուսական դիրքորոշում, և հետագա ճնշումներ կիրականացվեն յուրաքանչյուրի նկատմամբ, ով հավատարիմ չի մնա այս տեսակետին, և դա, անշուշտ, Հայաստանի բնակչության առնվազն կեսն է»,- հայտարարել է Զատուլինը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026