12 Մայ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միգուցե Մալաթիա-Սեբաստիա համայնքն է՞լ է կոնֆլիկտածին Թուրքիայի համար, հիմա ի՞նչ անենք՝ քոչե՞նք էստեղից, թե՞ «քոչացնենք» ինչ-որ մեկին․ Ռոբերտ Քոչարյան

Միգուցե Մալաթիա-Սեբաստիա համայնքն է՞լ է կոնֆլիկտածին Թուրքիայի համար, հիմա ի՞նչ անենք՝ քոչե՞նք էստեղից, թե՞ «քոչացնենք» ինչ-որ մեկին․ Ռոբերտ Քոչարյան

Երբ սկսվեց պայքարն Արարատ լեռան դեմ, միանգամից մտածեցի՝ իսկ Մալաթիա-Սեբաստիա անունը տարածքային պահանջ չէ՞ Թուրքիայի նկատմամբ, արդյոք մնալո՞ւ է այդ անունը, թե՞ փոխվելու է․ այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Միգուցե Մալաթիա-Սեբաստիա համայնքը կոնֆլիկտածին է Թուրքիայի համար, ինչպես ասում է Փաշինյանը։ Հիմա ի՞նչ անենք՝ քոչե՞նք էստեղից, թե՞ «քոչացնենք» ինչ-որ մեկին»,- ասաց նա։

Քաղաքում, ըստ նրա, ուր գնում ենք, սրտիկներ են փակցված․ «Ասում են՝ սիրում ենք, ինչպե՞ս են սիրում՝ երկրի մասշտաբները կրճատելո՞վ, քաղաքացիների կյանքը վտանգելո՞վ, երիտասարդներին զոհելո՞վ»։

«Կան մարդակեր ցեղեր, որոնք ևս սիրում են մարդ ուտել, այդպիսի մարդասիրություն մեզ պետք չէ։ Մենք մարդակերի սիրո կարիք չունենք։ Ի՞նչ ես անում, որ մի մարդու իսկապես սիրում ես. անում ես ամեն ինչ, որ նա երջանիկ լինի։ Դա է մեր կոդը»,- հավելեց ՀՀ 2-րդ նախագահը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026