
Դավիթ Իշխանյանի կուսակիցների, Դավիթ Բաբայանի աջակիցների խոսույթը չի նպաստում, որ նրանց ազատ արձակեն․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով
Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի որոշ առանցքային կետեր ներկայացնում ենք ստորև․
- Դավիթ Իշխանյանի կուսակիցների, Դավիթ Բաբայանի աջակիցների խոսույթը չի նպաստում, որ նրանց ազատ արձակեն։
- Այս ընտրությունները աշխարհաքաղաքական ենթատեքստ կամ համատեքստ չունեն․ չի էլ կարող ունենալ։ Հայաստանը որդեգրել է բալասավորված ու բալանսավորման քաղաքականություն։ Եվ մեր քաղաքականության մեջ ոչ մի դավադրություն, ոչ մի «ընդդեմ» գործողություն չկա։
- Գործնականում ամենօրյա աշխատանք է գնում TRIPP-ի շուրջ։
- Մեր ցանկությունն ու քաղաքական ծրագիրն այն է, որ ունենանք սահմանադրական մեծամասնություն։ Դեռ քարոզարշավ է ընթանում, վաղ է ասել՝ մեկ կուսակցություն կկարողանա՞ մեծամասնություն ձևավորել, թե՞ ոչ։
- Մոդուլյար ատոմակայանի կառուցման հարցում ՀՀ-ն քաղաքական ընտրություն չի անելու։
Այն դպրոցների տնօրենները, որոնց հետ կապված խնդիր կա, աշխատանքից ազատման դիմումներ են գրել։ Հիմա ծառայողական քննություն կիրականացնենք, ու այնտեղ, որտեղ պարզվի՝ ապօրինի հրահանգ է եղել, աշխատանքից կազատվեն։


