27 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան Բելգորոդի ուղղությամբ С-200 զենիթային հրթիռ է արձակել. ՌԴ ՊՆ

Ուկրաինան Բելգորոդի ուղղությամբ С-200 զենիթային հրթիռ է արձակել. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ համակարգերը Բելգորոդի մարզի տարածքում խոցել են С-200 զենիթային հրթիռ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան. տեղեկացնում է kommersant.ruն։

Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը դեռևս չի մեկնաբանել տեղեկությունը։

«Ժամը 07.00-ին Կիևի կողմից  C-200 զենիթային հրթիռով հարձակման փորձ է կասեցվել», – հայտնել են պաշտպանական գերատեսչությունից։

Բելգորոդի շրջանի հրետակոծությունն ավելի հաճախակի է դարձել անցյալ տարվա դեկտեմբերի կեսերից։ Դեկտեմբերի 30-ին Բելգորոդը ենթարկվել է զանգվածային գնդակոծության, ինչի հետևանքով զոհվել է 25 մարդ, այդ թվում՝ 5 երեխա, ևս 109 բնակիչ վիրավորվել է։ Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն առաջարկել է օգնել Բելգորոդի բնակիչներին ժամանակավորապես տեղափոխվել այլ քաղաքներ։ Ավելի քան 100 բնակիչ ընդունել է առաջարկն ու տարհանվել։