
Արամ Վեհափառը խոսել է արցախահայության բնօրրան վերադարձի և Բաքվում պահվող գերիների ազատ արձակման անհրաժեշտությունից
Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Վատիկան կատարծ այցի ժամանակ կաթոլիկ աշխարհի բարձրաստիճան հոգևորականների հետ հանդիպումների ժամանակ բարձրաձայնել է Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման և արցախցիների բնօրրան վերադառնալու հարցերը։
«Արցախի ժողովրդի վերադարձը իր պատմական հողեր՝ միջազգային հովանավորությամբ, Արցախի եկեղեցիների և մշակութային կոթողների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի համաձայն, ինչպես նաև՝ Բաքվում բանտարկված Արցախի համայնքային ղեկավարների շուտափույթ ազատ արձակումը, Հայ եկեղեցու և հայ ժողովրդի արդար պահանջն է»,- տեղեկացնում է Կիլիկիո կաթողիկոսարանը։


