
Փաշինյանը կա՛մ թշնամուն ինֆորմացիա տվող պետական դավաճան է, կամ՝ ապուշ․ Աղվան Վարդանյան
Երևան-Արմավիր մայրուղու երկայնքով Փաշինյանի՝ իբրև թե ժողովրդին սիրող պաստառն է․ սո՛ւտ է ժողովուրդ ջան, ինքն ատում է ժողովրդին․ Արմավիրի մարզի համայնքներից մեկում քարոզարշավի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, այժմ համանուն դաշինքի պատգամավորության թեկնածու Աղվան Վարդանյանը։
«Եվ, փառք Աստծո, մարդկանց աչքերը բացվել է, ու ժողովրդի 70-80 տոկոսը ոչ միայն ատում, այլև զզվում է սրանից ու իր թիմից, որովհետև սրանց բերած ողբերգություններին չափ ու սահման չկա»,- նշեց Վարդանյանը։
Անդրադառնալով Փաշինյանի՝ պետական դավաճանության մասին խոսույթին՝ ընդդիմադիր գործիչն ընդգծեց․ «Սրանց արածներից շատ բաներ հաճախ մոռանում ենք, բայց 44-օրյա պատերազմի ժամանակ սա (նկատի ունի՝ Փաշինյանը-խմբգ․) հարցազրույց է տալիս ռուսական մի հռուստաընկերության ու ասում, որ «ադրբեջանցիները մեծաթիվ զորքով ներխուժել են Զանգելանի տարածք, վաղը մենք հարձակման ենք անցնելու ու նրանց այնտեղ ջախջախելու ենք»։
Պետական դավաճանությունը էլ ինչպե՞ս է լինում․ հակառակորդին ասում ես, որ վաղը գալու եմ, հերդ անիծեմ։
Բնականաբար, այդ օպերացիան ձախողվում է, ու թշնամին հարձակվում է այլ ուղղությամբ։
Երկու տարբերակ կա․ կա՛մ էս մարդը թշնամուն ինֆորմացիա տվող պետական դավաճան է, կա՛մ՝ ապուշ»։
«Երկուսն իրար հետ»,- Վարդանյանի ասածին ռեպլիկով արձագանքեց ներկաներից մեկը։


