
Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչ
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում ևս մեկ նոր և կարևոր քայլ կատարվեց․ գրել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը կիսվելով Փաշինյանի գրառումը։
«Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում»,- գրել է Քըլըչը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել՝ հայտնելով, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման, այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։



