25 Մայ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը

Մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը

Մեկնարկում է 2026-2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Փուլ առաջին

Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 21-ը՝ ժամը 24։00-ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող երեխանների համար (արտոնությունները տեսանելի կլինեն համակարգում)։ Արտոնություններից կարող են օգտվել․

տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները

տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող և ներքոնշյալ խմբերի երեխաները՝

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաները կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաները

խնամակալության տակ գտնվող երեխաները

հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները»,- ասված է հաղորդագրությունում:

Հերթագրման մյուս փուլերին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026