05 Դեկ
2024
-3.7° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Զանգեզուրի միջանցքով» դեպի «Մեծ Թուրան». Թուրքիան չի հանձնվում

«Զանգեզուրի միջանցքով» դեպի «Մեծ Թուրան». Թուրքիան չի հանձնվում

Նոր տարում հին երգն են երգում, բայց մի փոքր այլ «լադի» վրա։ Նորից շրջանառության մեջ են դրել այդքան չարչրկված «Զանգեզուրի միջանցքի» թեման, որը, թվում էր ,թե փակվել էր ու փոխվել էր, առնվազն, պաշտոնական տերմինաբանությունը։ Գոնե Հայաստանի կառավարությունը սա որպես դիվանագիտական մեծ հաջողություն էր ներկայացնում։

Բայց Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Tvnet֊ին տված մոտ մեկ ժամանոց հարցազրույցում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշելով, որ դրա իրականացումից Թուրքիան շատ կոնկրետ ակնկալիքներ ունի, այն է՝ հաղորդակցություն թյուրքական աշխարհի երկրների հետ։