
«Ծընգլ արեցիքը» վերաբերվում էր լրագրողներին․ Արարատ Միրզոյանի ասուլիսը՝ կետերով
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան 1 ժամանոց այցից հետո Արարատ Միրզոյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ասուլիսի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- Գյումրիում «ծընգլ արեցիք» ասելուս հարցում շահարկումներ կան։ Որևէ մեկը մտածում է, որ կարելի է գերիներին առնչվող հարցին պատասխանել՝ «ծընգլ արեցի՞ք»։ «Ծընգլ արեցիքը» վերաբերվում էր լրագրողներին։
- ՀՀ-ն այս պահին ունի իսկապես պատմական հնարավորություն հայտնվելու նոր մատակարարման ճանապարհներին, դառնալու լոգիստիկ ուղիների կարևորագույն օղակներից մեկը։
- Շաբաթների ընթացքում կունենանք TRIPP նախագծի ստորագրում։
- Որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնել ՀՀ-ՌԴ հարաբերություններում։ Հույս ունենք՝ բոլոր խնդիրները քննարկել կառուցողական, գործընկերային մթնոլորտում և լուծումներ գտնել։
- Կա հակվածություն տնտեսական այս խնդիրները վերագրել ՀՀ-ՌԴ լարվածությանը, իբր պրոեվրոպական քաղաքականությանը, կամ ընտրությունների հետ են կապում, հիասթափեցնեմ այդպես մտածողներին՝ այսպիսի խնդիրներ եղել են մշտապես։
- Մենք շահագրգիռ ենք, որ իրանա-ամերիկյան բանակցությունները րոպե առաջ կարգավորվեն խաղաղ ճանապարհով և ինչու ոչ՝ ապագայում նրանց միջև համագործակցության հաստատմանը։ Առաջին շահառուներից մեկը մենք կլինենք։
- Մեր ընդդիմախոսներն էնքան կտրված են իրականությունից, որ ասում են, թե Ռուբիոն պետք է գար, որ մեր վարկանիշը բարձրացներ։ Մեր վարկանիշն ինչքան պետք է, բարձր է։


