27 Մայ
2026
25° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անմարդկային հերթական քայլը՝ հաշմանդամության 2-րդ կարգ ունեցող զինվորականի ու բարձրաստիճան նախկին պաշտոնյայի նկատմամբ․ փաստաբան

Անմարդկային հերթական քայլը՝ հաշմանդամության 2-րդ կարգ ունեցող զինվորականի ու բարձրաստիճան նախկին պաշտոնյայի նկատմամբ․ փաստաբան

2007 թվականին հատկացված 45․5 քառ․մետր մակերեսով ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, 2000-ական թվականներին ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 2004 թվականից գեներալ-մայոր զինվորական կոչում ունեցող, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր, ՀՀ «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալակիր, 2007-2012 թթ․ Արցախի կրթության և գիտության նախարար, 2012-2017 թթ․ Մարտակերտի վարչակազմի ղեկավար, 2017-2020թթ․ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, 2020-2021 թթ․ ԱՀ գլխավոր հարկադիր կատարող Վլադիկ Խաչատրյանին․ սոցցանցի իր էջում գրում է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Վլադիկ Խաչատրյանն այս պահին ունի 2-րդ կարգի անժամկետ հաշմանդամություն, իսկ բնակարանն իր և ընտանիքի անդամների միակ կեցավայրն է Հայաստանի Հանրապետությունում։

Վլադիկ Խաչատրյանը նաև Նիկոլ Փաշինյանի հետ մետրոյում տեղի ունեցած միջադեպի զոհի՝ Արմինե Մոսիյանի հորաքրոջ ամուսինն է։

Պաշտպանության նախարարությանը նշված գործողության կատարումից ձեռնպահ մնալու հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան։

Վլադիկ Խաչատրյանի մարտական ուղուն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»,- նշում է Երիցյանը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026