28 Մայ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի հաջորդ իշխանութունը զենքը նվեր է ստանալու․ Կարապետյան

Հայաստանի հաջորդ իշխանութունը զենքը նվեր է ստանալու․ Կարապետյան

Նախըտրական գործընթաց է ցույց տալու, որ իրենք կարողացել են զենք գնել․ «Սարդարապատում» լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Առաջին Հանրապետության օրն իշխանության կազմակերպած զորահանդեսին՝ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։

Ընդդիմադիր գործիչը վստահեցրեց, որ Հայաստանի հաջորդ իշխանութունը զենքը նվեր է ստանալու կամ էժան գնով է գնելու։

«Հայաստանն ունենալու է անվտանգային լուրջ համակարագ, զենքերն իրար հետ համահունչ են լինելու։ Այսինքն, մասնագիտական առումով (մասնագետները ձեզ կարող են ավելի լավ բացատրել) մեր զենքերի մեջ, զինանոցում կա անհամահունչություն, այսպես ասած՝ իրար հետ չեն խոսում, և դա հանգեցնելու է մեծ խնդիրների»,- նշեց նա։

Լրագրողի ճշտող հարցին՝ ո՞ր երկրներից է ՀՀ-ն զենք նվեր ստանալու, Կարապետյանն արձագանեց․ «Կտեսնեք»։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026