28 Մայ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները բնակարաններն ազատելու ծանուցում են ստացել․ «Sputnik Արմենիա»

Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները բնակարաններն ազատելու ծանուցում են ստացել․ «Sputnik Արմենիա»

Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները, որոնք ժամանակին Հայաստանում անհատույց գույք են ստացել, բնակարաններն ազատելու ծանուցում են ստացել։ «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Նրա խոսքով՝ ծանուցում ստացածներից 4-ն են իր վստահորդները, բայց խոսքը մի քանի տասնյակ զինվորականների մասին է։

««Գարիկ Սաֆարյան, Արմեն Ղահրամանյան, Ֆելիքս Գաբրիելյան, Վլադիկ Խաչատրյան․․․ Բոլորն անխտիր ստացել են ծանուցումներ։

Ծանուցագրում որևէ հիմք չի նշվում, միայն ասվում է, թե բնակարանը ժամանակին խախտումներով է հատկացվել, սակայն որևէ խախտում չի մատնանշվում»,- նշել է լրատվամիջոցը։

Մանրամասերը՝ սկզբնաղբյուրում։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026