28 Մայ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գյուղմթերքը Թուրքիա՞ եք արտահանելու․ Վահե Դավթյան

Գյուղմթերքը Թուրքիա՞ եք արտահանելու․ Վահե Դավթյան

Ռուսաստանը մայիսի 30-ից կսահմանափակի Հայաստանից ներմուծվող պտղաբանջարեղենային արտադրանքի ներմուծումը, հայտնել է Ռոսսելխոզնադզորը։ Թուրքիա՞ եք գյուղմթերք արտահանելու՝ մեծ դժվարությամբ գործող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով․ «օկ»․ Facebook-ի իր էջում գրել է էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը։

«Պարզապես հիշեցնեմ, որ Թուրքիան Եվրոպայում բացարձակ առաջատար է գյուղատնտեսական արտադրության ծավալով․ 2023-ի տվյալներով այն կազմել է 68․9 մլրդ ԱՄՆ դոլար։

Գյուղատնտեսությունը Թուրքիայի ՀՆԱ-ի մոտ 7 %-ն է և ապահովում է աշխատուժի շուրջ 20 %-ը։

2002-2024 թթ. Թուրքիայի գյուղատնտեսական ՀՆԱ-ն աճել է 25-ից մինչև 74 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ արտահանումը՝ 3․8-ից մինչև 32․6 մլրդ։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ գյուղատնտեսական արտադրության ծավալով 2023-ին Թուրքիան աշխարհում զբաղեցրել է 8-րդ տեղը, իսկ Եվրոպայում՝ առաջինը՝ առաջ անցնելով Ռուսաստանից և Ֆրանսիայից։

Գիտե՞ք՝ ի՞նչ է սա նշանակում: Այս ամառ լավ էժան միրգ ու բանջարեղեն կուտենք: Իսկ հետո կսկսվի ամենահետաքիքիրը:

Հայաստանի գյուղատնտեսությունը, կորցնելով արտահանման և իրացման կոմերցիոն հենակետերը, դադարելու է լինել մրցունակ տնտեսական հատված՝ անցնելով կայուն ներկրման ռեժիմի: Բարդ չէ կռահել՝ որտեղից»,- նշել է Դավթյանը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026