29 Մայ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուղղակի անբարոյականություն է բանակն օգտագործել քարոզչական նպատակներով․ Ռոբերտ Քոչարյանը՝ զորահանդեսի մասին

Ուղղակի անբարոյականություն է բանակն օգտագործել քարոզչական նպատակներով․ Ռոբերտ Քոչարյանը՝ զորահանդեսի մասին

ՀՀ պատմության մեջ 2-րդ դեպքն է, երբ բանակն օգտագործվում է քարոզչական նպատակով․ այսօր Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Ես 10 տարի նախագահ եմ եղել, երբեք թույլ չեմ տվել բանակը ներգրավել նման ձևով։ Առաջին դեպքը եղել է 1996-ին․ նույն ձև զորահանդես արեցին, հաջորդ օրն ընտրություններ եղան՝ բավական վատ հետևանքներով հենց իշխանության համար։ Մենք նման մոտեցումն ընդհանրապես մերժում ենք, համարում ենք, որ բանակը պիտի լինի ապաքաղաքական։ Ուղղակի անբարոյականություն է բանակն օգտագործել քարոզչական նպատակներով»,- ասաց ՀՀ 2-րդ նախագահը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026