06 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլ Փաշինյանն այնպես է խոսում, կարծես ճնշման մեջ պահի բոլոր արցախցիներին․ արցախցի

Նիկոլ Փաշինյանն այնպես է խոսում, կարծես ճնշման մեջ պահի բոլոր արցախցիներին․ արցախցի

Իհարկե կցանկանայի վերադառնալ իմ տուն, բայց Նիկոլ Փաշինյանը այնպես է խոսում, կարծես ճնշման մեջ պահի բոլորին․ Ացախի երևանյան ներկայացուցչության մոտ, որ դատարանի վճռով անցել է ՀՀ կառավարությանը, ասաց արցախցիներից մեկը։

Արցախցիները, նշենք, շենքի մոտ հավաքվել են քննարկելու հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալ-չունենալու հետ կապված հարցերը։

Ըստ տղամարդու՝ Նիկոլ Փաշինյաննն ուզում է՝ փակ լինի արցախահայության վերադարձի հարցը։

«Բայց դա մի անձի ասելով չի, ժողովուրդը պետք է որոշի։ Ես այստեղ տեղս չեմ գտնում, եթե հնարավորություն լինի, կգնամ իմ հայրենիք։ Հայրենիքից լավ բան չկա։ Եվ դա միայն իմ կամքը չի, ինձ նման հազարավոր մարդիկ են ուզում գնալ-հասնել իրենց տուն ու տեղին»,- լրագրողների հետ զրույցում ասաց տղամարդը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026