29 Մայ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունիսի 7-ը ճակատագրական է լինելու երեխաների համար․ այդ օրը պարզ կլինի՝ ի՞նչ գրքերով են կրթություն ստանալու․ Գրիգորյան

Հունիսի 7-ը ճակատագրական է լինելու երեխաների համար․ այդ օրը պարզ կլինի՝ ի՞նչ գրքերով են կրթություն ստանալու․ Գրիգորյան

Բաժանիր, որ տիրես քաղաքականությունը պետք է մերժվի, ու բոլորս պետք է միավորվենք իրական սպառնալիքների դեմ․ Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Պատգամավորի խոսքով՝ մարդկանց հետ շփումներից հասկացել է՝ նրանք լի են հավատով, վստահությամբ, որ  «Հայաստան» դաշինքը եթե գա իշխանության, ավելի լավ Հայաստան է կառուցելու։

«Ես ուզում եմ՝ առաջնորդվենք այս՝ մեր հաղթանակի սկզբունքով ու մեր հարազատներին հարևաններին, մարդկանց, որ դեռ տարակուսում են, համոզենք՝ մասնակցե՛լ ընտրություններին»,- նշեց Գրիգորյանը։

Խորհրդարանականը շեշտեց, որ հունիսի 7-ը ճակատագրական է լինելու բոլորի, առվավել ևս, երեխաների համար։

«Ճակատագրական այն առումով, թե ի՞նչ դասագրքերով են ուսուցումն անցնելու ու այդ դասագրքերում ինչե՞ր են գրված լինելու։ եթե որպես քրիստոնյա ուզում ենք պաշտպանել մեր եկեղեցին, ու որպես ՀՀ քաղաքացի՝ Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը, ապա հունիսի 7-ին պետք է գնանք ու հեռացնենք այս իշխանությանը»,- եզրափակեց նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026