
Թուրքիայում սպասվում է անոմալ շոգ
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Թուրքիայում առաջիկա ամռանը սպասվում է անոմալ շոգ, որը հատկապես կզգացվի Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում․ գրում է «РИА Новости»-ն։
«Առավել շոգ կլինի Անթալիայում, Ալանիայում, Բելեքում և Սիդեում, որտեղ հուլիս և օգոստոս ամիսներին ցերեկային ջերմաստիճանը կարող է գերազանցել 40°C-ը»,- գրում է լրատվամիջոցը։
Մասնագետների խոսքով՝ եղանակային այս պայմանները կարող են ազդել ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների վրա, ուստի խորհուրդ է տրվում օրվա ամենաշոգ ժամերին խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։


