
Հայաստանից Իգդիր վերադառնալով՝ անկեղծորեն ամաչում ենք և անհարմար զգում մեզ․ Թուրքիայի քաղաքացի
Թուրքական լրատվական կայքերից մեկը գրում է, որ Իգդիրից Հայաստան զբոսաշրջային այցեր կազմակերպողների թիվն աճել է․ տեղեկանում ենք ermneihaber.am-ից։
«Նշվում է, որ Վրաստանի տարածքով Հայաստան ժամանած քաղաքացիներն այցելում են մայրաքաղաք Երևան և այլ քաղաքներ ու լուսանկարներ հրապարակում։
Լրատվական կայքը մեջբերում է Հայաստան զբոսաշրջային այց կատարած Իգդիրի բնակիչների գրառումները, որոնցից մեկում գործարար Էրջան Ալագյոզը Հայաստան կատարած այցի վերաբերյալ նշում է, որ Իգդիրի կենտրոնից ընդամենը մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է մի մայրաքաղաք, որը շատ գեղեցիկ է, մաքուր, ընդարձակ ու խնամված։
«Ամենուր ասում ենք, որ Թուրքիայից ենք եկել։ Արձագանքները տարբեր են․ մարդիկ դեռ լիովին պատրաստ չեն դրան։ Սակայն եթե սահմանային անցակետը բացվի, ժողովուրդները կարճ ժամանակում կսովորեն միմյանց հետ ապրել»,- նշել է Ալագյոզը։
Իսկ Թուրքիայի «Մաքուր բնություն» հարթակի խոսնակ, հետազոտող և գրող Սերդար Գյունդողդուն էլ հայտնել է, որ երկրորդ անգամ է այցելում Հայաստան։ Ըստ նրա՝ քաղաքաշինական տեսանկյունից ճիշտ չէ համեմատել Իգդիրը և Հայաստանի մայրաքաղաք Երևանը։ Մեկը մայրաքաղաք է, մյուսը՝ նահանգային կենտրոն։ Սակայն մաքրության և բարեկարգվածության առումով Հայաստանի մյուս քաղաքներն էլ ավելի խնամված և մաքուր են, քան Իգդիրը»,- նշում է կայքը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


