03 Հնս
2026
24° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բրյուսելը կաջակցի ՀՀ-ին Թուրքիայի հետ բանակցություններում և ԵՄ-ի հետ ներմուծման ու արտահանման ուղիներն ակտիվացնելու հարցում․ Politico

Բրյուսելը կաջակցի ՀՀ-ին Թուրքիայի հետ բանակցություններում և ԵՄ-ի հետ ներմուծման ու արտահանման ուղիներն ակտիվացնելու հարցում․ Politico

Եվրոպական հանձնաժողովը քայլեր է ձեռնարկում «Հայաստանին ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար՝ երկրի ԵՄ-ի կողմնակից կառավարության վերընտրվելուց ընդամենը մի քանի օր առաջ»․ գրում է Politico-ն։

Ինչպես նշվում է, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը երեկ բանակցություններ է վարել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ և համաձայնել «արագացնել աշխատանքները Հարավային Կովկասի հետ և դրա ներսում առևտրային և էներգետիկ կապերի ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի անմիջական հարևանների հետ տնտեսական կապերի աջակցման ուղղությամբ»։

Երկու պաշտոնյաներ հայտնել են, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ինչպես սպասվում է, կզրուցի Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ նրանց՝ քննարկվող աջակցության տարբերակների թվում են միջոցառումները, որոնք նախատեսված են օգնելու Հայաստանին նվազեցնել Ռուսաստանից կախվածությունը՝ դիվերսիֆիկացնելով ԵՄ-ի հետ ներմուծման և արտահանման ուղիները։

Բրյուսելը նաև կաջակցի Թուրքիայի հետ բանակցություններին՝ նրա ընդհանուր սահմանը վերաբացելու համար, որը փակ է գրեթե 3 տասնամյակ և տարածաշրջանային առևտրի համար լուրջ խոչընդոտ է։  

Ընտրություն 2026   Ընտրություն 2026