04 Հնս
2026
21° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախցիների գույքային պահանջների հարցով շուրջ 600 դիմում ենք ուղարկել ՄԻԵԴ․ Բեգլարյան

Արցախցիների գույքային պահանջների հարցով շուրջ 600 դիմում ենք ուղարկել ՄԻԵԴ․ Բեգլարյան

Արցախ Միությունը, «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի, Արցախի ՄԻՊ-ի և «Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի» հետ համագործակցությամբ, շարունակում է ընդունել դիմումներ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու համար. գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Դիմումները վերաբերում են արցախցիների առաջնահերթորեն գույքային պահանջներին՝ Ադրբեջանի կողմից Արցախի բնակիչների սեփականության (բնակարան, տուն, հողամաս և այլն) բռնազավթման հիմքով, որը փոխկապակցված է վերադարձի և այլ իրավունքների հետ։

Եթե ցանկանում եք դիմել ՄԻԵԴ, կարող եք լրացնել մեկնաբանությամբ տրված փոքր թերթիկը, որից հետո Ձեզ հետ կկապվեն և միասին կլրացնեք հիմնական դիմումաձևը:

Այս ծառայությունը մատուցվում է անվճար հիմունքներով:

Գործընկերների հետ արդեն շուրջ 600 դիմում ենք ուղարկել ՄԻԵԴ, որը հնարավորինս շարունակելու ենք»,- գրել է Բեգլարյանը:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026