05 Հնս
2026
28° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ազովի ծովում անօդաչու թռչող սարքերով հարձակման հետևանքով զոհվել է 5 ադրբեջանցի, ևս 3-ը՝ վիրավորվել

Ազովի ծովում անօդաչու թռչող սարքերով հարձակման հետևանքով զոհվել է 5 ադրբեջանցի, ևս 3-ը՝ վիրավորվել

Անցած գիշեր երկու օտարերկրյա բեռնատար նավերի վրա, որոնց վրա ընդհանուր առմամբ Ադրբեջանի 25 քաղաքացի է եղել, անօդաչու թռչող սարքեր են հարձակվել․  հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ ի պատասխան Ազովի ծովում Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավերի կործանման վերաբերյալ ադրբեջանական մամուլի հարցման։

Ռուսական կողմի տեղեկատվության համաձայն՝ հարձակման հետևանքով զոհվել է Ադրբեջանի 5 քաղաքացի, ևս 3-ը՝ վիրավորվել։ Վիրավորները հոսպիտալացվել են Եյսկ քաղաքում։

Արտգործնախարարությունն այժմ համակարգում է այս հարցի շուրջ աշխատանքներն Ադրբեջանի համապատասխան պետական մարմինների, երկրի դիվանագիտական առաքելությունների և շահագրգիռ երկրների իրավասու մարմինների հետ։ Դեպքի վայր են ուղարկվել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան մի քանի աշխատակիցներ։

Հունիսի 5-ի գիշերն Ազովի ծովի Տագանրոգի ծոցում «Նատրա» և «Զիրկոն» բեռնատար նավերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026