
Զինվորականները՝ 23/42-ում․ խցանումների մասին Մենուա Սողոմոնյանն է պատմում
Վանաձորի թիվ 23/42 ընտրատեղամասում քաղաքացիները շատ են։
«ՀայաՔվե»-ի խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ մեծ թվով զինվորներ են եկել այստեղ՝ ընտրելու, ինչի հետևանքով մեծ խցանումներ, մեծ հերթեր են։
«Ե՛վ քաղաքացիական հագուստով անձինք կան, և՛ զինվորականներ, ինչն այսպիսի մեծ խցանումներ է առաջացրել։ Բայց շրջակայքում ևս ընտրական տեղամասեր կան, և կարելի կլիներ ավելի հավասարաչափ տեղաբաշխել»,- ասաց Մենուա Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ իրականացնում են դիտարկում՝ փորձելով բացահայտել ու կանխարգելել ուղղորդման դեպքերը, կուտակումները։


