07 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
30․000 արցախցի այս պահին էլ պատրաստ է հայցադիմում ներկայացնել՝ խնդրելով իրեն ևս ներառել ընտրացուցակներում․ փաստաբան

30․000 արցախցի այս պահին էլ պատրաստ է հայցադիմում ներկայացնել՝ խնդրելով իրեն ևս ներառել ընտրացուցակներում․ փաստաբան

30.000 արցախցի այս պահին էլ կազմած հայցադիմում ունի և պատրաստ է այն մուտք անել՝ դատարանին խնդրելով իրենց ևս ներառել ընտրացուցակներում․ Facebook-ի իր էջում հրապարակած տեսանյութում ասել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

«Օրենքը նման հնարավորություն ընձեռում է անգամ քվեարկության օրը, սակայն դատարանների ստեղծած արհեստական խոչընդոտների պատճառով՝ վկայակոչածս անձինք զրկվում են ընտրական իրավունքն իրացնելու հնարավորությունից»,- նշել է նա։

Երիցյանի համոզմամբ՝ 30․000 արցախցու մասնակցությունը կարող է ոչ միայն զգալի, այլև վճռորոշ դեր խաղալ ընտրության վերջնարդյունքի վրա, հետևաբար, հասկանալի պատճառներով, իշխանությունն արցախցիներին ընտրություններին մասնակցել չի թողնում։

«Հրավիրում եմ տեղական և միջազգային դիտորդական առաքելությունների ուշադրությունը՝ խնդրել միջամտել և արդարությունը վերականգնել։

Խախտված է արցախցիների ոչ միայն ընտրական, այլև դատական պաշտպանության մատչելիության իրավունքը։ Այդ սկզբունքներն ամրագրված են ոչ միայն  միջազգային պայմանագրերով, այլև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվեցիայով ու դրա անբաժանելի մասը կազմող փաստաթղթերով»,- ընդգծել է Ռոման Երիցյանը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026