Հայաստանի համար անվտանգության հարթությունում ԵՄ դիտորդական առաքելությունը կենսական նշանակություն ունի․ Արարատ Միրզոյան
Ադրբեջանի ու Հունաստանի արտգործնախարարների համատեղ ասուլիսի ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայ-ադրբեջանալան հարաբերություններին։
«Հայկական կողմը հույս ունի, որ Ադրբեջանը կառուցողական մոտեցում կցուցաբերի, և բանակցություններն ու հանդիպումները կշարունակվեն»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը։
Պատասխանելով բանակցային գործընթացի մասին հարցին՝ Միրզոյանն ընդգծել է, որ 2022 թվականի ավարտը նշանավորվել է Բաքվի՝ ինչպես ամենաբարձր մակարդակով, այնպես էլ արտգործնախարարների մակարդակով հանդիպումներ անցկացնելուց հրաժարվելով։
Միաժամանակ ոչ պաշտոնական շփումներ են եղել Թեհրանում արտգործնախարարների և Անվտանգության խորհուրդների մակարդակով։ «Միևնույն ժամանակ, ոչ կառուցողական մթնոլորտում մենք տեսանք կառուցողական քայլեր Բաքվից, օրինակ՝ գերիների ազատ արձակման հարցում»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ կողմերը փոխանակել են խաղաղության պայմանագրի առաջարկների նոր փաթեթը։ Ադրբեջանական առաջարկները ստացվել են դեկտեմբերի վերջին, հայկական կողմն իր առաջարկներն ուղարկել է հունվարի 4-ին։
Միրզոյանը հաստատել է, որ ադրբեջանական առաջարկներում բովանդակային առումով որոշակի հետընթաց կա։Այնուհետև անդրադարձել Հայաստան-ԵՄ հաբարերություններին ու նշել, որ երկար ճանապարհ ունեն անցնելու ԵՄ-ի հետ։
«Այժմ Հայաստանի համար հատկապես անվտանգության հարթությունում կենսական, չափափազանց կարևոր նշանակություն ունի ԵՄ դիտորդական առաքելությունը։ Սա ևս մեկ կարևորագույն գործոն է, որն անվտանգություն և խաղաղություն է ապահովում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային գոտում։ Սա ևս մեկ ոլորտ է, որը ենթակա է շարունակական զարգացման»,- ընդգծեց Միրզոյանը։